top of page

«Ռեալ»-ն անսպասելի որոշում է կայացրել Վինիսիուսի հետ կապված. ԶԼՄ-ներ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 29
  • 1 min read

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ Transfer News Live-ին և Football Transfer-ին հղումով։

Ըստ աղբյուրի, եթե Սաուդյան Արաբիայի ակումբները ռեկորդային տրանսֆերային առաջարկ անեն «Ռեալ»-ին, իսպանական գրանդը կվաճառի Վինիսիուսի տրանսֆերը։

Նշվում է, որ «Ռեալ»-ում հիասթափվել են բրազիլացուց՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, և այժմ պատրաստ են բաժանվել նրանից։

Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո:

1/2032
bottom of page