top of page

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը

  • Writer: Ani
    Ani
  • 16 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արեւմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին` հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ, եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային  հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։

Նշենք, որ Հայաստանը թեեւ ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կայա Կալլասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաշինյանը, ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի, Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա՝ Արեւմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու եւ ուղերձ հղելու, որ ստիպված է գնում Մոսկվա՝ Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։

Երեկ նա Տալինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը․ 1949-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, 22 հազար էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր»:

1/2065
bottom of page