top of page

Աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար. Հռոմի պապն Սուրբ Զատիկի ուղերձը նվիրել է աշխարհում խաղաղությանը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 2 hours ago
  • 1 min read

Ապրիլի 20-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին և բարի կամքի տեր մարդկանց դիմել է ավանդական Սուրբ Զատկի պատգամով։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի իր ուղերձը նվիրել է ողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման և բանտարկյալների ազատ արձակմանը. գրում է Vatican news-ը։  «Կցանկանայի, որ մենք նորից սկսեինք հուսալ, որ խաղաղությունը հնարավոր է: Սուրբ Գերեզմանից՝ Քրիստոսի Հարության տաճարից, որտեղ այս տարի Սուրբ Զատիկը նշվում է նույն օրը կաթոլիկների և ուղղափառների կողմից, թող խաղաղության լույսը լուսավորի ողջ Սուրբ Երկիրը և ողջ աշխարհը»,-ուղերձում նշել է նա։

Հռոմի պապն ուղերձում նաև նշել է, որ Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. «Այս տոնական օրը եկեք հիշենք Հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման և իրականացման համար»։

Այս տարի Զատկի պատարագը Վատիկանում անցկացվել է առանց նրա։ Հռոմի պապի փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին։ Հռոմի եպիսկոպոսը առաքելական հանդիսավոր օրհնություն է տվել 50000 ուխտավորներին։

bottom of page