top of page

Ուկրաինայում ոչնչացվել են բոլոր ջերմաէլեկտրակայանները. Զելենսկի

Ուկրաինայում ոչնչացվել են բոլոր ջերմաէլեկտրակայանները (ՋԷԿ) և որոշ հիդրոէլեկտրակայաններ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Այսօրվա դրությամբ մեր բոլոր ՋԷԿ-երը և մեր հիդրոէլեկտրակայանների հզորության ահռելի մասը ոչնչացվել են»,- ասել է Զելենսկին, որի ելույթը հեռարձակվել է ՄԱԿ-ի տեսալսողական ծառայության կայքում։


Նա հավելել է, որ երկրի էլեկտրաէներգիա արտադրող ենթակառուցվածքների մոտ 80%-ը ոչնչացվել է։ Զելենսկին պահանջել է, որ Ուկրաինայի դաշնակիցները շարունակեն աջակցել երկրին։

bottom of page