top of page

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին. Մինսկը հունվարի 1-ից ամբողջ տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։Բելառուսի նախագահության առաջնահերթ ուղղությունները շուտով կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

2024 թվականի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ասել է, որ բելառուսական կողմն ամբողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավոր ամեն ինչ ասոցիացիայի հետագա զարգացման համար:

bottom of page