top of page

HBO-ն պաշտոնապես հաստատել է դերասանների առաջին կազմը «Հարի Փոթեր» սերիալի համար

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 16 hours ago
  • 1 min read

HBO-ն պաշտոնապես հաստատել է դերասանների առաջին կազմը «Հարի Փոթեր» սերիալի համար, տեղեկացրել է Variety-ն։

Դերասանական կազմում այժմ ընդգրկված են սերիալի հետեւյալ դերասանները՝ Ջոն Լիթգոուն՝ Ալբուս Դամբլդորի դերում, Ջանեթ Մաքթիրը՝ Միներվա Մակգոնագալի դերում, Պաապա Էսյեդուն՝ Սեւերուս Սնեյփի դերում եւ Նիկ Ֆրոստը՝ Ռուբեյուս Հագրիդի դերում։

Բացի այդ, Լյուկ Թալոնը կմարմնավորի Կվիրինուս Քուիրելին: Փոլ Ուայթհաուսը կհայտնվի Արգուս Ֆիլչի կրկնվող դերում։

Ինչպես արդեն նշվել է, սրանք երկար սպասված սերիալի առաջին հաստատված դերասաններն են։ Ինչ վերաբերում է Հարիի, Ռոնի եւ Հերմիոնայի գլխավոր դերերին, ապա HBO-ն աշնանը հայտնել է բաց քասթինգի մասին՝ ստանալով ավելի քան 30 000 հայտ։ Սերիալի նկարահանումները նախատեսվում է սկսել այս ամառ:

HBO-ն սերիալը նկարագրել է որպես Ջ.Կ. Ռուլինգի գրքերի համաշխարհայնորեն հայտնի շարքի «ստույգ ադապտացիա»: «Ուսումնասիրելով կախարդական աշխարհի յուրաքանչյուր անկյուն՝ յուրաքանչյուր սեզոն հեռուստադիտողին կծանոթացնի Հարի Փոթերին եւ նրա անհավանական արկածներին»,- նշվել է պաշտոնական նկարագրության մեջ։



1/2038
bottom of page