top of page

Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի Միացյալ Նահանգների դեմ. ժամկետները հայտնի են

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 12 hours ago
  • 1 min read

Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը, հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից։

Միևնույն ժամանակ, ըստ Շեֆչովիչի, Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց ԵՄ-ն «անվերջ չի սպասելու»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է չեղարկել երկու կողմերի արդյունաբերական ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը, սակայն «այդ առաջարկին համարժեք պատասխան չի տրվել»։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ ստեղծված իրավիճակում ԵՄ-ն մտադիր է ընդլայնել առևտուրն այլ երկրների՝ Հնդկաստանի, Թաիլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի հետ։ Նա ընդգծել է, որ համաշխարհային առևտրի 83%-ը իրականացվում է Միացյալ Նահանգներից դուրս։

1/2023
bottom of page