top of page

Ռոնալդուն ցանկանում է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 5 hours ago
  • 1 min read

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուղիներ է փնտրում ամռանը ԱՄՆ-ում աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։ 40-ամյա ֆուտբոլիստն այժմ դիտարկում է մրցաշարի մասնակից որեւէ ակումբի հետ մեկ ամսով պայմանագիր կնքելու տարբերակներ, հաղորդում է SPORTbible-ը։

Չի բացառվում, որ Ռոնալդուն միանա Լոնդոնի «Չելսիին» կամ «Մանչեսթեր Սիթիին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 36 հանդիպման, խփել է 32 գոլ։

Առաջնությունը կանցկացվի 2025թ․ հունիսի 13-ից հուլիսի 13-ը։ Մրցանակային ընդհանուր գումարը 1 միլիարդ դոլար է։

32 թիմ բաժանվել է 8 ենթախմբի։

A խումբ. «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ):

B խումբ. ՊՍԺ (Ֆրանսիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ):

C խումբ. «Բավարիա» (Գերմանիա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Բենֆիկա» (Պորտուգալիա):

D խումբ. «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Էսպերանս» (Թունիս), «Չելսի» (Անգլիա), «Լեոն» (Մեքսիկա):

E խումբ. «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ուրավա» (Ճապոնիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ինտեր» (Իտալիա):

F խումբ. «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան» (Հարավային Կորեա), «Մամելոդի Սանդաունս» (ՀԱՀ):

G խումբ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ Այն» (ԱՄԷ),  «Յուվենտուս» (Իտալիա)։

H խումբ.  «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա),  «Պաչուկա» (Մեքսիկա), «Զալցբուրգ» (Ավստրիա)։

bottom of page