«Հույս ենք հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մասին փաստաթուղթը շուտ կստորագրեն»․ ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի կապակցությամբ։
Հայտարարությունում նշված է․
«ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության մասին միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտ կստորագրվի և դրա իրականացումը ճանապարհ կհարթի ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։