top of page

Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա. ՀՀ ԱԳ նախարար


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չի լինի, երբ լինի խաղաղության պայմանագիր։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը մոտեցավ ավարտին, այդ պահին արդեն կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը, ցավոք, ադրբեջանական կողմից տեսնում է որոշ հռետորաբանության, ապակառուցողականության տարրեր։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝  այն պահին, երբ կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- նշեց նա։


1/1971
bottom of page