top of page

«Իրավունք». Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխից


«Իրավունք» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները վերջին շրջանում մի այլ կարգի ջերմացել են, սա նկատել են թիմակիցները:

Ըստ ՔՊ աղբյուրների, մինչեւ վերջերս Ալենն իր «քիփերին» անընդհատ սրում էր Փաշինյանի դեմ, բայց հիմա հակառակ պատկերն է։ Ասում են՝ Փաշինյանը մի քանի ժամանոց առանձնազրույցի է ունեցել Ալենի հետ ու այդ զրույցի ժամանակ հասկացրել, որ իրեն դեմ գնալով՝ ջրում է ընդդիմադիրների բոստանը:

Հետո էլ ուրախացրել է Ալենին, թե նրա գլխավոր մրցակից Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխից։

ՔՊ-ում սրանով են պայմանավորում, որ վերջերս Անդրանիկ Քոչարյանը տեղը-տեղին սսկվել է, իսկ Ալեն Սիմոնյանն ուրախությամբ անում է այն, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը»:

1/1971
bottom of page