top of page

ՌԴ–ՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ «ԱՆՈՐԱ» ՖԻԼՄԻ ԱՍՏՂԻՆ, ՈՐ ԲԱՆԱԿ ՏԱՆԵՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 16
  • 1 min read

Նիժնի Նովգորոդի զինկոմիսարիատը փնտրում է դերասան Մարկ Էյդելշտեյնին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։



Ըստ հրապարակման՝ 23-ամյա դերասանի զինվորական տարկետման ժամկետը լրացել է։ Արտիստը դեռ չի գրանցվել իր հաշվառման վայրի զինկոմիսարիատում։ Ինչպես նշում է Mash-ը, շուտով կսկսվի գարնանային զորակոչը։


Մարկ Էյդելշտեյնը նկարահանվել է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում։ «Անորան» արժանացել է հինգ «Օսկարի»՝ առաջադրվելով վեց անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար, լավագույն մոնտաժ և լավագույն դերասանուհի։  



bottom of page