ՔՊ-Ն ԵՐԵԿՈՅԱՆ ՆԻՍՏ ԿԱՆԻ
- anigevorgn
- Oct 22, 2024
- 1 min read

Իշխող կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, այսօր երեկոյան նիստ կանի, մենք գրել էինք, որ քննարկելու են արդարադատության նախարարի թեկնածուի հարցը , սակայն Վահագն Ալեքսանյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան չի գաղտնազերծել նիստի օրակարգը. «Հաղորդագրություն կտարածենք ,կիմանաք»,- ասել է նա։
Հիշեցնենք, ավելի վաղ մենք գրել էինք, որ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, եւ իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։ Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջեւ: