top of page

Իրանը կառուցում է ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի համար՝ շրջանցելով Հայաստանը. Փեզեշքիան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

Իրանը նախագիծ է իրականացնում Ադրբեջանի եւՆախիջեւանի միջեւ ցամաքայինհաղորդակցության ապահովման համար, ասել էԻրանի նախագահը։ Ճանապարհը կառուցվում էարագ տեմպերով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը AzTV-իհարցազրույցում խոսել է ճանապարհի կառուցմանմասին, որը թույլ կտա Ադրբեջանիքաղաքացիներին անվտանգ եւ հարմարավետերթեւեկել երկրի հիմնական հատվածի եւՆախիջեւանի միջեւ։

«Մենք հանդես ենք եկել Ադրբեջանի հիմնականմասի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքայինհաղորդակցություն ապահովելունախաձեռնությամբ: Այսօր այս նախագիծնիրականացվում է շատ արագ տեմպերով, դաարդեն համաձայնեցված է, եւ խնդիրներ չեն լինի»,- ասել է Փեզեշքիանը:

Իրանի ղեկավարն ընդգծել է, որ ցամաքայինհաղորդակցություն է հաստատվելու Իրանի հողերի՝Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանիմիջեւ։ «Մենք Իրանը համարում ենքադրբեջանցիների երկրորդ հայրենիքը»,- նշել է նա։

Շինարարական աշխատանքները շարունակվումեն, ճանապարհը կօգնի կապեր հաստատել ոչմիայն Ադրբեջանի մասերի, այլեւ Ադրբեջանի եւԻրանի միջեւ:

«Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգավարտելու ուղղությամբ… Հուսով եմ, որ այսնախագիծը կապահովի անվտանգհաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջեւանիմիջեւ եւ միեւնույն ժամանակ կհեշտացնի կապըԱդրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ ԱրեւմտյանԱդրբեջանի միջեւ», - նշել է Փեզեշքիանը:

Տրանսպորտային միջանցքն Իրանով, որը կմիացնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքին, կանցնի Հայաստանը շրջանցելով։



bottom of page