ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒ ԲԱՔՎԻՑ. ԲԱՅԴԵՆԸ՝ ԱԼԻԵՒԻՆ
- anigevorgn
- Oct 21, 2024
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս պայմանագիրը կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և վստահեցրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել արդար խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի երկարատև հակամարտությանը: Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ես գոհ եմ ձեր երկրի և Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ արձանագրված առաջընթացից, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղության հասնելուն, որը վերջնականապես վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որն ապահովում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միաժամանակ կվերափոխի ողջ տարածաշրջանը և կօգնի մեծացնել առևտուրը, ներդրումները և կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև: Այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա COP29-ի համար, դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված կետերի ուղղությամբ աշխատանքն ավարտին հասցնելու համար կպահանջվի ստեղծագործականություն և զիջումներ երկու կողմերից: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հնարավորությունից։ Կոչ եմ անում համաձայնագրի ստորագրումն ավարտել այս տարի»,- ասված է նամակում։