COVID-19 ՀԱՂԹԱՀԱՐԱԾՆԵՐԻ ՄՈՏ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ Է ՎՆԱՍՎՈՒՄ
Գիտնականները պարզել են, որ այն անձանց մոտ, ովքեր հաղթահարել են կորոնավիրուսային ինֆեկցիա, երիկամային ֆունկցիան 47 տոկոսով ավելի արագ է նվազում, քան պնեւմոնիա եւ այլ սուր ռեսպիրատորային հիվանդություններ հաղթահարածների մոտ։ Նման եզրակացության մասնագետները հանգել են ուսումնասիրելով Ստոկհոլմի ավելի քան 1,3 միլիոն բնակիչների առողջական տվյալները։ Հետազոտությունները պարզել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիան զգալիորեն արագացնում է երիկամների աշխատանքի կարեւոր ֆիլտրացիոն գործառույթներից մեկը։ Դա շարունակվում է կորոնավիրուսի հաղթահարումից առնվազն մինչեւ երկու տարի հետո։
Գիտնականների համար ուշագրավ է եղել այն, որ COVID-19-ը շատ ավելի ուժգին է ազդում երիկամների ֆունկցիայի վրա, քան մյուս վիրուսները, ներառյալ՝ թոքաբորբը։ Այս ամենի ֆոնին, մասնագետները հորդորում են կորոնավիրուս հաղթահարածներին ավելի հաճախ անցնել երիկամների հետազոտություն, հնարավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու համար։