Զելենսկին հանդիմանել է Fox News-ին Մոսկվայից պատարագի հեռարձակման համար
- anigevorgn
- 3 hours ago
- 1 min read
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կշտամբել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին ապրիլի լույս 20-ի գիշերվա հեռարձակման համար, հայտնում է РБК-Украина-ն։
Հեռուստաալիքը հեռարձակել է Մոսկվայում անցկացվող պատարագը, իսկ Կիևն անվանել «ռուսաստանյան»։
«Պետք է ոչ թե պատարագ հեռարձակել Մոսկվայից, այլ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի նրանք իրականում համաձայնեն լիակատար հրադադարի և Զատկից հետո այն պահպանեն առնվազն 30 օր, որպեսզի հնարավորություն տան դիվանագիտությանը», - գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել բոլոր լրատվամիջոցներին և բլոգերներին, որոնք «լուսաբանում են «Զատկի զինադադարի» մասին ճշմարտությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է և ինքն էլ խախտում է»։
Զատկի գիշերը՝ ապրիլի 20-ին, ամերիկյան Fox News հեռուստաալիքը պատարագ է հեռարձակել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարից։ Ներկա են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի փոքր «պատուհանում» Fox News-ը ցուցադրել է նաև ուկրաինական ուղղափառ եկեղեցու պատարագի հեռարձակումը Ուկրաինայի մայրաքաղաքի գլխավոր տաճարից: Բայց Կիևը տիտրերում «ռուսաստանյան» է նշվել: Մի քանի րոպե անց այս սխալն ուղղվել է։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին արձագանքել է Fox News-ի հետ սկանդալին։ Նա հեռուստաալիքից ներողություն է պահանջել։