«Անսպասելի էր չէ՞ ինձ հարսի զգեստով տեսնելը». Լիլիթ Թոխատյան
Դերասանուհի Լիլիթ Թոխատյանն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել նկարահանման հրապարակից:
Դերասանուհին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում:
«Անսպասելի էր չէ՞ ինձ հարսի զգեստով տեսնելը»,- լուսանկարներին կից գրել է Լիլիթը:
«Վերջին զանգը» հեռուստասերիալի ինստագրամյան էջը ևս հրապարակել է բեքսթեյջ կադրեր նկարահանման հրապարակից և տեսանյութին կից գրառում արել:
«Ձեր կողմից սիրելի դերասանների կյանքի աննախադեպ իրադարձություններին հետևեք 24 տարի անց …Իսկ մեր օրերում սիրո պայքարի մեջ կմտնեն արդեն նրանց զավակները։Ինչպե՞ս կդասավորվի նրանց կյանքը…Նոր դերասաններ, նոր ասելիք և սեր շատ, անկոտրում սեր»:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր «Վերջին զանգը» հեռուստասերիալին, զրուցել սցենարիստ, պրոդյուսեր Դիաննա Գրիգորյանի հետ, ում խոսքով՝ պատմությունը սթափեցնելու է այն ծնողներին, ովքեր չեն նկատում իրենց զավակների զգացմունքներն ու ցանկությունները:
Ֆիլմի հերոսներին մարմնավորում են դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Մանուկյանը, Ռոզա Դավթյանը, Լևոն Մկրտչյանը, Հովակ Գալոյանը, Անի Քոչարյանը, Մարիամ Դավթյանը, Անի Մեհրաբյանը, Էմմա Մկրտչյանը, Իրինա Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, Հայկ Աֆրիկյանը, Աշոտ Պողոսյանը, Աիդա Կարապետյանը, Տիգրան Աղալարյանը, Լիլիթ Թոխատյանն ու Մանե Հակոբյանը: