top of page

Նորվեգիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Նորվեգիայի կառավարությունը նախատեսում է սոցցանցերի օգտատերերի համար տարիքային նոր սահմանափակում մտցնել՝ արգելելով 15 տարեկանից ցածր երեխաների մուտքը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին։

Ստյորեն խոստովանել է, որ դա «դժվար պայքար» կլինի, բայց նշել է, որ քաղաքական գործիչները պետք է միջամտեն երեխաներին «ալգորիթմների իշխանությունից» պաշտպանելու համար։ Սոցիալական մեդիան, ըստ Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդի, չարաշահվում է և կարող է օգտատերերին դարձնել «միակողմանի և հնազանդ»:

Ներկայում Նորվեգիայում սոցիալական մեդիայից օգտվելու տարիքը 13-ն է, սակայն Նորվեգիայի ԶԼՄ-ների մարմնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 9-11 տարեկան երեխաների կեսից ավելին, այդուհանդերձ, օգտվում է այս հարթակներից:

Տեղի իշխանությունները խոստացել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ երեխաների տարիքային սահմանափակումները շրջանցելու դեպքերը կանխարգելելու համար։ Սա ներառում է Անձնական տվյալների մասին օրենքում փոփոխություն, ըստ որի՝ սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է լինեն 15 տարեկանից բարձր՝ համաձայնություն տալու հարթակի կողմից իրենց անձնական տվյալների մշակմանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի համար տարիքային ստուգման համակարգի մշակմանը:

Նորվեգիայի վարչապետը նաև ընդգծել է, որ սոցիալական մեդիան կարող է հաղորդակցության և փոխազդեցության աղբյուր հանդիսանալ երեխաների համար, որոնք միայնակ են զգում, բայց դա չպետք է կախված լինի ալգորիթմներից։

1/1791
bottom of page