Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության իրավաբանի |ծածկագիրը՝ 06-Գ26-21.1-Մ6-1| քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 27-ին, ժամը 10:30-ին՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
• անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).• Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության իրավաբանի |ծածկագիրը՝ 06-Գ26-21.1-Մ6-1| պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 89:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2024 թվականի հունվարի 22-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-670 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lilit.badalyan@gov.am Էլեկտրոնային փոստի հասցեին: