Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով հաստատված զոհերի թիվը120 է . ենթադրաբար, զոհվել են բոլորը, բացի 2-ից
Հարավային Կորեայում Jeju Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 120 մարդ է զոհվել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Իր հերթին, ամերիկյան Boeing-ը կիրակի օրը հայտնել է, որ կապի մեջ է Jeju Air-ի հետ՝ կապված հարավարևմտյան Մուան շրջանում ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռներից մեկի վթարի հետ:
«Մենք կապի մեջ ենք Jeju Air-ի հետ 2216 չվերթի առնչությամբ և պատրաստ ենք աջակցել նրանց,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։- Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, և մեր մտքերը ուղևորների և անձնակազմի հետ են»:
Այսօր ավելի վաղ Jeju Air Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Մուան միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Սեուլից 288 կիլոմետր հարավ-արևմուտք:
Ինքնաթիռում գտնվող 181 մարդիկ, բացառությամբ երկուսի, ենթադրաբար զոհվել են։