top of page

Որ երկրի տարածքով է Իրանը մտադիր հարվածել Իսրայելին

Իրանը մտադիր է առաջիկա օրերին Իրաքից հարձակում իրականացնել Իսրայելի վրա, հարված, որը տեղի կունենա ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին Axios-ին հայտնել են իսրայելական հետախուզության երկու աղբյուրներ:


Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Իսրայելն ակնկալում է, որ Իրանը մեծ քանակությամբ անօդաչու սարքեր և բալիստիկ հրթիռներ կկիրառի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին նախօրեին ասել է, որ Իսրայելը սխալ է թույլ տվել՝ հարվածը հասցնելով անցած շաբաթ։ Նրա խոսքով՝ Թեհրանի պատասխանը «տարբեր կլինի, քան ցանկացած սցենար»։


Նրա խոսքերը հաստատել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանը ծրագրում է «ուժեղ և ցավոտ» պատասխան, որը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։


Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Axios-ին ասել է, որ Վաշինգտոնը վստահ չէ, որ Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա։


Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարձակվել է Իրանի վրա։ Հարձակումը, որին մասնակցում էին ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռ, ներառյալ F-35 գաղտագողի կործանիչները, հարվածեցին Իրանի հրթիռային արդյունաբերության առանցքային գործարաններին:


Ըստ Axios-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակն շարքից դուրս է բերել 12 օբյեկտ, որոնք վառելիք էին արտադրում իրանական բալիստիկ հրթիռների համար, որոնք կազմում են Իրանի զինանոցի մեծ մասը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է հրապարակմանը, որ հարձակումը զգալիորեն կթուլացնի Թեհրանի արտադրական կարողությունները նման զենքերի ստեղծման ոլորտում։


Իսրայելից իրազեկ աղբյուրը բացատրել է, որ ոչնչացված կայանքները բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են, որոնք Իրանը չի կարող ինքնուրույն արտադրել և ստիպված է գնել Չինաստանից։ Դրանց վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ տարի։


Իսրայելի հարվածը Իրանին, որը հոկտեմբերի 1-ին Իսրայելի տարածքի գնդակոծման պատասխանն էր, «խորը տագնապ» առաջացրեց իրանական կառավարությունում, Թեհրանում աղբյուրները հայտնել են The New York Times-ին տված հարցազրույցում. հարձակումը վնասել է հակաօդային պաշտպանության համակարգը և Իսլամական Հանրապետության հիմնական էներգետիկ և տնտեսական կենտրոնները մնացել են առանց պաշտպանության։

1/1791
bottom of page