top of page

Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 4 hours ago
  • 1 min read

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի, Նաիրյան փողոցի թիվ 180, 178, 176 հասցեների գազասպառողների, «Ռաֆ և Էլ», «Ճան Շին», «Միկ Մակ», «Էներգոսերվիս», «Տիգրան և Վահե» ՍՊԸ-ների, «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ-ի, սեփականատեր Մելիքյան Հովհաննես, սեփականատեր Հովհաննիսյան Արսեն, Նիկողոսյան Գագիկ, Ներսիսյան Իշխան, Ավետիսյան Սահակ, Ղուկասյան Հայկ, Կարապետյան Գագիկ ԱՁ-ի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Յա.Զարուբյանի անվան թիվ 2 դպրոցի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի, «Սևանի Շաքարի գործարան ՓԲԸ-ի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Ուսումնարան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

bottom of page