top of page

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 10 hours ago
  • 1 min read

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 21-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+18, 

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +12+15,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24, 

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +21+23, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +22+25,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+18։

bottom of page