Search
Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու Համաշխարհային բանկին պատկանող «Toyota RAV 4»-ը. կա տուժած
- anigevorgn
- 3 days ago
- 1 min read
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: