top of page

Աննա Վարդապետյանը Ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 8
  • 1 min read

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով:

Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար:

Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված երկխոսության շրջանակներում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման և որոշում կայացնելու համար անհրաժեշտ հմտություններին, քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծությանը, Զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումներին»:

bottom of page