top of page

Լևոն Քոչարյանը ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների հետ է հանդիպել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 4
  • 1 min read

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ ապրիլի 4-ին հանդիպել և զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ռազմավարական դաշնակիցների ընտրության հարցերին: Լևոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցադրումներին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին:

bottom of page