top of page

Երևանում կոտրել են «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը և գողացել թվով 14 հատ «Iphone» հեռախոս

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 27
  • 1 min read

Մարտի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05։15-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցում գործող, իրեն պատկանող «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը, մուտք գործելով ներս` սրահի ցուցափեղկից գողացել է թվով 14 հատ «Iphone» տեսակի բջջային հեռախոս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։  

bottom of page