top of page

Ձյուն է սպասվում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`


Հոկտեմբերի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։




Երևան քաղաքում՝


Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ 


Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմաններում։

bottom of page