Հայտնի է, թե ով է ընտրվել ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը վերընտրվել Է ՀԱՊԿ ԽՎ նախագահ: Այդ մասին հայտնում են Դումայի մամուլի ծառայությունից:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկությամբ հերթական ժամկետով ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: