top of page

Հայիթիում բենզատարի պայթյունի զոհերի թիվն աճում է



Հայիթիի հյուսիսում՝ Կապ-Այիթյեն քաղաքում, վառելիքի ավտոցիստեռնի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին երկուշաբթի հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։

Ավելի վաղ հաղորդվել էր պայթյունի հետեւանքով 75 զոհվածների մասին: Ինչպես ճշտում է գործակալությունը, տուժածների մի մասը մինչ այժմ գտնվում է ծանր վիճակում:

Նախնական տվյալներով՝ ավտոցիստեռնը շրջվել է ճանապարհի վրա տեղական ժամանակով կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում) դեկտեմբերի 14-ին: Անցորդները օգտվել են այդ հնարավորությունից, որպեսզի լիցքավորեն սեփական վառելիքի բաքերը։ Դրանից հետո տեղի է ունեցել պայթյուն, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ նյութական վնասի։

bottom of page