top of page

Պայթյուն Հայիթիում․ կա 75 զոհ


Հայիթիի հյուսիսային Կապ-Աիթիեն քաղաքում վառելիքով ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է 75 մարդ։ Հիվանդանոցներում է գտնվում 48 մարդ։ Նրանցից 21-ի վիճակը ծանր է, առկա են մարմնի ավելի քան 60 տոկոսի այրվածքներ. այդ մասին հայտնում է Haiti Libre-ը։


Պայթյունից վնասվել է ավելի քան 20 շինություն։ Փրկարարները փլատակների տակ ողջ մարդկանց են որոնում։


Դեկտեմբերի 14-ի գիշերը Հայիթիում ավտոցիստեռն է շրջվել։ Անցորդներն օգտվել են վառելիք հավաքելու հնարավորությունից։ Դրանից հետո պայթյուն է որոտացել, ինչն էլ դարձել է մեծաթիվ զոհերի պատճառ։

1/1811
bottom of page