top of page

Հաստատվել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների անվանացանկը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով


ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը: Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ): Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար.

70-79 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով (159 ուսուցիչ), 80-89 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով (153 ուսուցիչ), 90-100 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով (166 ուսուցիչ):

Նշենք, որ սեփական նախաձեռնությամբ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որոնցից 647-ը` շուրջ 65 տոկոսը, անցել է ատեստավորումը: Նրանցից 478-ը`այսինքն՝ ատեստավորումն անցածների 74 տոկոսը, կստանա հավելավճար:

bottom of page