top of page

Հարավաֆրիկյան հանրապետությունում ջրհեղեղ է առաջացել. կան զոհեր



Հարավաֆրիկյան հանրապետության հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ ոստիկանության ստորաբաժանման անդամ։ Այս մասին կիրակի հայտնել է տեղական SABC ռադիոկայանը՝ հղում անելով Արևելյան Քեյփ նահանգի վարչակազմի ղեկավարին, փոխանցում է ТАСС-ը:


«Ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան»,- ասել է նա և բնակչությանը հորդորել լինել ավելի ուշադիր, քանի որ տարածաշրջանում տեղումները շարունակվում են։


Ժամերի ընթացքում մի քանի շրջան հեղեղվել է։ Հարյուրավոր տներ ավերվել են։ Փրկարարական ջոկատները շարունակում են արտակարգ աշխատանքները։

bottom of page