top of page

Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»

Հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները Յուրի Ու․-ին ձերբակալել են Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում՝ ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով, և տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվել է «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լինում 5 փամփուշտներով։Հայտնաբերվել է մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Հայտնաբերվել է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։ Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են Արաբկիրի քննչական բաժին։

bottom of page