top of page

Ձնահյուսի տակից դուրս եկած 8 լեռնագնացները հոսպիտալացվել են․ մեկ անձ համարվում է անհետ կորած


Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ նախնական ախտորոշել են միջին և թեթև պոլիտրավմաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։      

Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ  ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․  մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

                                  

bottom of page