top of page

20 գնդակոծություն է գրանցվել Դոնբասում



Փետրվարի 18-ին Դոնբասում անջատողականներն արդեն 20 անգամ խախտել են «լռության» ռեժիմը։ Հրթիռակոծությունն իրականացվել է նաև Մինսկի համաձայնագրերով արգելված զենքերից։ Korrespondent-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնը։


«Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ ռուսական օկուպացիոն զորքերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 20 դեպք, որից 15-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»,- ասվում է զեկույցում։


Տեղեկացվում է, որ հրթիռակոծությունների հետևանքով միավորված ուժերի զինծառայողների շրջանում կորուստներ չկան։


bottom of page