Պակիստանում ավտոմեքենան, որտեղ եղել է ՌԴ դեսպանը, պայթել է ականի վրա
Պատվիրակության ուղեկցող ավտոմեքենան, որտեղ գտնվում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, պայթել է ականի վրա Պակիստանում, ոստիկանները վիրավորվել են, դիվանագիտական կորպուսը չի տուժել։ Այս մասին հայտնել Է Իսլամաբադում Ռուսաստանի դեսպանատունը:
Դրա տվյալներով՝ այսօր Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը Պակիստանում մի շարք պետությունների դեսպանների պատվիրակության կազմում մասնակցել է Հայբեր Պահթունհվա նահանգի Սվաթ հովտում զբոսաշրջության զարգացմանը նվիրված համաժողովին, որը կազմակերպել էր Իսլամաբադի առեւտրաարդյունաբերական պալատը:
«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին ուղեկցորդի ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Մի քանի ոստիկաններ վիրավորվել են։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն տուժել»: