top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 21
  • 1 min read

Երևանում մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 21-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։

bottom of page