Search
Վստահ հաղթանակից հետո Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
- anigevorgn
- 15 hours ago
- 1 min read
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիին և դուրս եկավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ։