Հեղուկի հոսքն ուժեղացնում է հակաբիոտիկների ազդեցությունը
- anigevorgn
- Mar 20
- 1 min read

Իլինոյսի համալսարանի գիտնականները՝կենսաքիմիայի պրոֆեսոր Ջո Սանֆիլիպոյիգլխավորությամբ, հայտնաբերել են, որ որոշդժվար բուժվող վարակներ կարող են այնքան էլ կայուն չլինել հակաբիոտիկների նկատմամբ, քան նախկինում ենթադրվում էր: Պարզվել է, որ հակաբիոտիկների ազդեցությունըմեծանում է հեղուկի հոսքի արագությանբարձրացման հետ, ինչը լաբորատորպայմաններն ավելի է մոտեցնումօրգանիզմում իրական գործընթացներին։Աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել ենհակաբիոտիկների ազդեցությունըPseudomonas aeruginosa-ի՝ դեղամիջոցներինկատմամբ ամենադիմացկուն պաթոգեններիցմեկի վրա: Գիտնականներն օգտագործել ենմիկրոֆլյուիդային սարք, որը թույլ է տալիսճշգրիտ վերահսկել հեղուկի հոսքիարագությունը՝ նմանակելով պայմաններն օրգանիզմում, որտեղ արյունը եւ այլհեղուկները մշտապես շրջանառվում են:
«Երբ հակաբիոտիկ եք ընդունում խմելու կամներերակային ձեւով, այն արյան միջոցովհասնում է անհրաժեշտ տեղը: Հեղուկներըշարժվում են նաեւ թոքերում, միզուղիներում եւմարսողական ուղիներում։ Բայց ստանդարտլաբորատոր պայմաններում հակաբիոտիկներիազդեցությունն ուսումնասիրվում է ստատիկմիջավայրում՝ Պետրիի գավաթերի վրա կամփորձանոթներում, ինչը չիհամապատասխանում օրգանիզմի իրականպայմաններին»,- պարզաբանել էՍանֆիլիպոն։
Փորձի ընթացքում թիմը երեք տարբերհակաբիոտիկներ է կիրառել հոսքի տարբեր արագությամբ: Հոսքի ցածր արագության կամ բացակայության դեպքում հակաբիոտիկներըգործել են միայն հեղուկի ուղու սկզբնականմասում: Բայց երբ հոսքի արագությունըմեծացել է, հակաբիոտիկների ազդեցությունը եւս մեծացել է, եւ ամենաբարձր հոսքիարագության դեպքում բակտերիաներնըամբողջությամբ ոչնչացվել են:
Հայտնագործությունը մատնանշում է կլինիկաներում եւ լաբորատորիաներում հակաբիոտիկների թեստավորման մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։
«Եթե պացիենտի մոտ վարակ է ախտորոշվում, բժիշկները սովորաբար նմուշ են վերցնում եւտեսնում, թե որ հակաբիոտիկն էարդյունավետ: Բայց այս թեստերնիրականացվում են ստացիոնար միջավայրում։Արդյունքում՝ բժիշկը կարող է չնշանակելարդյունավետ դեղամիջոց, քանի որ այն այլկերպ կաշխատի հոսքի պայմաններում»,- ավելացրել է Սանֆիլիպոն:
Հետազոտողների խոսքով՝ նորհակաբիոտիկների փորձարկման ստանդարտմեթոդները նույնպես կարող են թերի լինել, քանի որ դրանք հաշվի չեն առնում հեղուկիհոսքի ազդեցությունը դեղամիջոցներիակտիվության վրա:
Հետագայում թիմը նախատեսում է փորձարկել հակաբիոտիկների նկատմամբ կայուն այլ պաթոգեններ եւ տարբեր հակաբիոտիկներ՝ օգտագործելով միկրոֆլյուիդային տեխնոլոգիա: Գիտնականները նաեւ ցանկանում են ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնք հակաբիոտիկներն ավելի արդյունավետ են դարձնում հեղուկի հոսքի պայմաններում: