top of page

Անի Օհանյանի Instagram-ի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 15 hours ago
  • 1 min read

Անդրեյ Հովնանյանի (Անդրե) նախկին կնոջ՝ Անի Օհանյանի, Instagram-ի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։

Ավելի վաղ Անի Օհանյանը գրել էր․ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝«Այսօր նա չար կլինի, թե բարի ։ «, «նորից կվիրավորի ,կհարվածի ,թե կրկին սպառնալու է ,որ կզրկի երեխայից:»Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն»այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։

1/2023
bottom of page