top of page

ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 3, 2024
  • 1 min read

2024 թվականը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Վիշապին փոխարինելու է գալիս 2025-ի փայտե օձը: Ինչ է սպասվում համաստեղություններին գալիք տարում: Այս մասին իր կանխատեսումներով «Հրապարակ»-ի հետ զրույցում կիսվեց էքստրասենս, տարոլոգ Ինարա Գրիգորյանը: Էքստրասենսը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Պլուտոնը հիմա մտել է ջրհոսի տուն, ինչի արդյունքում` խոյերը, ձկները, կարիճները կարող են հաջողությունների հասնել 2025-ին: Պետք է գնալ կարդինալ փոփոխությունների: Այն աշխատանքով, որով զբաղվել են  կարող են հանգիստ կերպով նոր բան մտածել և փոխել մասնագիտությունը: Եթե խոյերը խելացի գտնվեն և ճիշտ օգտագործեն այդ էներգիան, աշխատանքում առաջխաղացում կունենան, եթե ոչ, ապա դեպրեսիայի մեջ կարող են ընկնել: Խոյերը, ձկները կարող են կարդինալ փոփոխություններ անել, այն կապված է միստիկայի հետ նաև: Այթի ոլորտում կարող են ևս հաջողություններ ունենալ: Ես խորհուրդ եմ տալիս նրանց նոր գիտելիքներ ձեռքբերել: Եկել է նրանց համար մեծ հնարավորությունների ժամանակ:



2025 թվականն այնքան էլ լավ տարի չի լինելու կույսերի համար: Առողջական խնդիրներ կարող են առաջանալ, խորհուրդ եմ տալիս կույսերին հետևել առողջականին: Բայց ասեմ, որ կույսերի մեջ շատ են լավ տնտեսագետները և նրանք նույնպես աշխատանքի մեջ կարող են հաջողություններ ունենալ: Խեցգետնիններին զգուշացնում եմ հնարավորինս զգուշավոր լինել, վտանգներ կան, որ կարող են խարդախությունների արդյունքում տուժել: Կարիճները կարող են տուժել իրենց իսկ սխալների արդյունքում, կշեռքների և ջրհոսների մետ ինչ-որ բան վերջանում է, սակայն սկսվում է նոր բան: Նրանց խորհուրդ եմ տալիս ավելի խոհեմ լինել: Նրանք կարող են նոր բաներ հայտնաբերել իրենց մոտ: Ցուլերի մոտ ես տեսնում եմ ապատիա և ֆինանսական դժվարություններ, տրամադրության փոփոխություններ, կարող են շատանալ հիվանդությունները»,- ասում է տարոլոգը: 


Ինարա Գրիգորյանը նաև անդրադառնում է ներքաղաքական պրոցեսներին և նշում, որ առաջիկայում չի լինելու իշխանափոխություն, Հայաստանը կարող է անցնել երկրի կառավարման նախագահական մոդելին, իսկ նախագահը կարող է լինել կին:



bottom of page