ԵՐԵԽԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՇԱԳՆԱՑ Է ԵՂԵԼ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱՀԱՑԵԼ 4-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ
- anigevorgn
- Dec 2, 2024
- 1 min read

Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի թիվ 28 մանկապարտեզից 4-ամյա աղջիկը տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է։
Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ «Հրապարակ»-ին հայտնում են․ «Կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ մանրամասներին տեղյակ չէ․ «Ես գիտեմ, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել, տեղափոխել են ԲԿ, բայց, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Քանի որ կա քրեական վարույթ, ՔԿ-ի տիրույթում է մնացած հարցերի պատասխանները»։
Ավելի վաղ, ԲԿ-ից եւ մանկապարտեզից չէին պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ է մահացել երեխան։