«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ
- anigevorgn
- Oct 27, 2024
- 1 min read

«Վրացական երազանք»-ը հոկտոմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով խորհրդարանական մեծամասնություն է ստանում ընտրատեղամասերի 97 տոկոսի տվյալների հաշվարկից հետո, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին միայն համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման ապարատի օգտագործմամբ։
ԿԸՀ-ի տվյալներով՝ 3018 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների հաշվարկից հետո «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին քվեարկել է 1 087 801 ընտրող կամ ընտրություններին մասնակցածների 54,24%-ը։
Ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել է ընտրողների 37,33%-ը, մասնավորապես.
«Հանուն փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 10,81%։
«Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 10,07%։
«Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 8,72%,
«Վրաստանի համար»՝ 7,73%։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 58,94 տոկոս։
Նախկին իշխող «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության և «Հանուն փոփոխությունների կոալիցիան» գլխավորած ընդդիմադիր դաշինքը, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի Ընտրական հանձնաժողովի կողմից։