Search
Ֆինանսների նախարարը հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ
- anigevorgn
- Apr 4
- 1 min read
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության կարևորությունը։