top of page

ՔԼԻՆԹՈՆԻ ԶՐԱՀԱՊԱՏ ԼԻՄՈՒԶԻՆԸ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ

Հունվարի սկզբին Mecum աճուրդի տունը սակարկության կհանի Cadillac Fleetwood Brougham սեդանը, որը 1990-ականների կեսերին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի համար պատրաստված երեք լիմուզիններից մեկն է, հայտնում է Auto.ru-ն։



Սա միակ այսպիսի Fleetwood-ն է, որը հասանելի է մասնավոր գնման համար: Բացի բացառիկությունից, մեքենան առանձնանում է նաև իր վազքով, որը հազիվ է գերազանցում հազար կիլոմետրը։


Աճուրդի կազմակերպիչները չեն հրապարակում գնային ակնկալիքները, սակայն, ըստ որոշ գնահատականների, երեք լիմուզինների ստեղծումը երկրի վրա արժեցել է ավելի քան 6 մլն դոլար։



1/1808
bottom of page