top of page

Եղանակը Հայաստանում. ձյուն լեռներում եւ նախալեռներում, հորդառատ անձրեւներ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի շրջակա միջավայրինախարարությունը նախազգուշացրել է, որերկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկուօրերին հանրապետության ողջ տարածքումսպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնիներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներումձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւնախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել ենպտղատու ծառերը, ցրտահարություններ չենկանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթտեղումները ժամանակավորապես կդադարեն, օդիջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։

Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշիեւ Սյունիքի նախալեռնային շրջաններումկանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։Առանձին վայրերում սպասվում էհարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝  0-2, ցերեկը՝ +3+6, 

Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12, 

Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+11, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝+3+7, ցերեկը՝ +12+15,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8։

1/2040
bottom of page