top of page

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 8 hours ago
  • 1 min read

Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս կենտրոնական եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Ներկաներին ողջունել են Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ Բերնհարդ Շտիֆը, Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության պետ Գաբրիելե Գոլդֆուսը, Լայպցիգի հայկական մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու Gustav-Adolf-Werk բարեգործական հիմնադրամի հոգևոր հովիվ Էնո Հակսը։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հիշատակի խոսքը ներկայացրել է դեսպանության խորհրդական Լուսինե Դավթյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին աղոթք է կարդացել Արևելյան Գերմանիայում և Բեռլինում հայ համայնքի հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Հակոբյանը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության դիվանագետներ Լուսինե Դավթյանը և Արմինե Թադևոսյանը։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մոմավառություն։

1/2038
bottom of page