top of page

Նիկոլ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 17 hours ago
  • 1 min read

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, նա Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այս առնչությամբ կայքին ասել է. «Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։

1/2023
bottom of page